copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:20 07-03-2023

Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ոստիկանությունը ուժ է կիրառել

Վրաստանի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը՝ չնայած ընդդիմության դժգոհությանը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 76, դեմ՝ 13 պատգամավոր։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը ստացել էր արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների ռեգիստր։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են խորհրդարանական մեծամասնությունը, լրագրողներին ասել են, որ մտադիր են կողմ քվեարկել նոր օրինագծին, և եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի դրա վրա, պատգամավորները կփորձեն հաղթահարել այն։

Ընդդիմադիրները կարծում են, որ օրինագիծը երկիրը հեռացնում է Եվրամիությունից։ Խորհրդարանում տեղի ունեցած քվերարկությունից հետո Վրաստանի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են մեկնարկել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թբիլիսիում ցուցարարները սկսել են ոստիկանների ուղղությամբ մոլոտովի կոկտեյլներ նետել, ինչը հանգեցրել է ոստիկանների հետ բախումների։ Նշվում է, որ մոլոտովի կոկտեյլներից մեկն ընկել է խորհրդարանի շենքի վրա։ Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների նկատմամբ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են հրկիզող խառնուրդներ և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, որում նշվել է, որ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիան դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված շրջանակներից ու դարձել բռնի։

Հաղորդվում է, որ ողջ օրվա ընթացքում ոստիկանները մոբիլիզացվել են խորհրդարանի շենքի դիմաց և ապահովել բողոքի ակցիայի խաղաղ անցկացումը։ «Երեկոյան լիագումար նիստից հետո ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, ինչը ոստիկանները թույլ չեն տվել։ Միաժամանակ արձանագրվել են նախարարության աշխատակիցների նկատմամբ բռնության փաստեր, այդ թվում՝ իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաների նետումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ցուցարարների կատաղի գործողությունների արդյունքում տուժել են մի քանի իրավապահներ, վնասվել է ոստիկանական տեխնիկան։ Հայտարարության համաձայն՝ չնայած ներքին գործերի նախարարության բազմաթիվ նախազգուշացումներին ցուցարարները շարունակել են իրենց բռնի գործողությունները, չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, որից հետո ոստիկանությունը կիրառել է ուժ և տեխնիկա՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում։

«Ներքին գործերի նախարարությունը, որպես օրինականության և կարգի պահպանման պատասխանատու գերատեսչություն, ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր քաղաքացիներին, հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել օրենքին և ոստիկանության օրինական պահանջներին։ Ակցիայի ընթացքում ցանկացած խախտման կհետևի ոստիկանության արձագանքը և օրենքի շրջանակներում այն ​​անհապաղ կզսպվի»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից