copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:06 07-03-2023

Ադրբեջանի բանակը հալից ընկած բանակ է, ես մեծ ռազմական գործողությունները բացառում եմ. ԱԺ պատգամավոր

Ես ուզում եմ բոլորը հասկանան, որ իրավիճակը սարսափելի չէ, մենք այն վիճակում չենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ «բո» անեն ու մենք հանձնվենք: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Ադրբեջանը բանակը քայքայված, թույլ, հալից ընկած բանակ է և մեծ ներուժ չունի որևէ լուրջ գործողություն անելու համար: Թուրքիան էլ այսօր տնտեսական լուրջ խնդիրների մեջ կորած է: Եթե խոսքը մեծ ռազմական գործողությունների մասին է, ես դա բացառում եմ: Մանր-մունր բաներ, ինչպիսին այս վերջին սպանություններն էին, այո, ես չեմ բացառում: Դրա համար դու պետք է լինես զգոն, աչալուրջ և քո խնդիրները կատարես: Չի կարելի արժեզրկել մեր զինվորին ու զինվորականին՝ անընդհատ ներկայացնելով, թե գիտեք, Ադրբեջանն սա է ուզում: Մենք էլ ենք շատ բան ուզում»,- ասաց նա:

Ըստ Գեղամ Նազարյանի՝ Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններն անխուսափելի են, որքան էլ Ադրբեջանը դրանից խուսափի։ «Ուղղակի այն, ինչ հիմա տեղի ունեցավ, ես բանակցություն չեմ համարի, սա տեխնիկական խնդիրներ լուծող ինչ-որ քննարկում-հանդիպում էր: Բանակցությունն այն կլինի, որ նստեն, որոշեն, թե Արցախի սահմանները որտեղով պետք է անցնի, Արցախի անկախությունն Ադրբեջանը երբ պետք է ճանաչի»,- ասաց նա:

Գեղամ Նազարյանը նկատեց, որ 30 տարի Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակի մեջ էր, բայց իրենց մոտ պաշտոնյաները չէին ասում՝ գիտեք, հայերը պահանջում են Գանձակը, ասում էին՝ հայեր, հետ վերադարձրեք Ֆիզուլին:

«Ամեն հարթակ օգտագործում էին, ասում էին՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը: Մենք ինչո՞ւ չենք ասում, որ Ադրբեջանն օկուպացրել է Հադրութի ամբողջ շրջանը, Մարտունու, Շուշիի շրջանների մի մասը: Արցախի իշխանության խնդիրը ո՞րն է, մարդկանց հուսահատության հասցնե՞լը, որ շուտով ճանապարհը բացվի, հաշվեն, թե մեկ օրում քանի մեքենա է դուրս գալու: Ես վստահ եմ, որ արցախցիները ամուր կմնան իրենց հողում, և Արցախը կապրի, կլինի հայկական»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում