copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:35 07-03-2023

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ նա չէր ներկայացել դատական նիստին

ՀՀ 2–րդ նախագահ, կաշառք ստանալու մեջ մեղադսրվող Ռոբերտ Քոչարյանի և նույն գործով ամբաստանյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը չի կայանա։

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց դատական նիստը։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 13։00-ին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբաձումյանի ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները:

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին ևս դատական նիստը հետաձգվել էր նույն հիմքով՝ Քոչարյանը նիստին չէր ներկայացել առողջական խնդիրերով պայմանավորված։ Նույն հիմքով դատական նիստը հետաձգվել էր նաև դեկտեմբերի 20–ից մինչև հունվարի 31–ը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին