copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:31 06-03-2023

Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազին նկատողություն է հայտարարվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 6-ի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվողի ու նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմի հետ համաձայնության է եկել մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Ըստ աղբյուրի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին, անտեսելով օրենքի վերը նշված պահանջը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ (դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը, եթե համաձայնեցված պատիժն անօրինական է) ընդունելով համաձայնության մասին նշված արձանագրությունը, կայացրել է դատավճիռ՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից