Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:10 06-03-2023

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն

Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջեք Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ում ամերիկացի դիվանագետից պարզաբանումներ են խնդրել՝ կապված ԱՄՆ Զինված ուժերի Միացյալ շտաբի հրամանատար Մարկ Միլիի կողմից մարտի 4-ին Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ կատարած այցելության հետ, որոնք վերահսկվում են ամերիկյան աջակցություն վայելող քրդական ուժերի կողմից։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Մարկ Միլին չհայտարարված այց է կատարել Սիրիայի հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ այցի ընթացքում նախատեսում է գնահատել Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ամերիկյան կողմի ջանքերը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ ռազմական անձնակազմի պաշտպանությանն ուղղված միջոցառումները:

ԱՄՆ Զինված ուժերի Միացյալ շտաբի հրամանատարի այցը դատապարտել էր նաև Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Միլիի այցը անօրինական է և Սիրիայի ինքնիշխանության աղաղակող խախտում է»,- ասվում է թեմայի վերաբերյալ Սիրիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար