copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:42 05-03-2023

Սպարապետը կարողացավ ամենակարևոր խնդիրը լուծել․ Ռոմիկ Մխիթարյան 

Եթե չլիներ ներքին թուրքը, Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան։ Սպարապետի համար ցավում են ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։ Նրա մասին դեռ շատ է խոսվելու, շատերն են գրելու, բայց կան պատմություններ, կա խոսք, որը հավերժանալու է մարդկային հիշողության մեջ։

«Սպարապետը կարողացավ ամենակարևոր խնդիրը լուծել՝ համախմբել բոլոր կամավորական ջոկատները, ստեղծել «Երկրապահ» կամավորական միությունը և դրա հիման վրա էլ դնել հայոց բանակի հիմքը։ Առաջինը դե «Արծիվ» գումարտակներն էին, որոնք ներգրավվեցին հայոց բանակի կազմում՝ որպես ստորաբաժանումներ։ Այս ամենի հիման վրա ստեղծվեց մարտունակ բանակ։ Հպարտանալու տեղ ունեինք, բայց եկավ հոկտեմբերի 27-ը, ու ունենք այն, ինչ ունենք»,- Օրագիր․News-ի հետ զրույցում պատմեց ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։

Չնայած Սպարապետի ֆիզիկական բացակայությանը՝ նրա ոգին կրողները շարունակում են հաղթանակներ կերտել․ «Մենք բոլորս մարմնավորում ենք Սպարապետին, բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են մնացել Վազգենի գաղափարներին։ Մենք բոլորս Վազգեն Սարգսյան ենք»,- ասաց Մխիթարյանը։

Վազգեն Սարգսյանի ծննդյան առիթով՝ ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է ֆլեշմոբ՝ հիշատակելով սպարապետի գաղափարը․ խավարի դեմ բողոքելու փոխարեն՝ ավելի լավ է մեկ մոմ վառել․ «Ֆլեշմոբի գաղափարը պատահական ծնվեց․ մտածում էինք՝ ինչ անել, որ իրականացնենք սպարապետի երազանքը՝ համախմբումը։ Սա քայլ է և համախմբման կոչ․ միայն համախմբված կարող ենք հաղթահարել ամեն ինչ։ Եթե մի բռունցք դառնանք, մեզ ոչ մի հակառակորդ, ոչ մի թշնամի, ոչ մի տնտեսական ճգնաժամ չի խանգարի»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել