copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:10 04-03-2023

Կասեցվում է Արցախկաթ ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները

Այսօր մարտի 4-ին «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն ՊՈԱԿ լաբորատորիայից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ Արցախկաթ և Առաջնեկ ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում, փետրվարի 27-ին Արցախկաթ ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ-ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ Առաջնեկ ՓԲԸ կաթնաշոռ արտադրանքում խմորասնկեր և բորբոսասնկեր։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները Պետական տեչսությունների կառավարման կոմիտեի կողմից հետ է կանչվել շուկայից նշված արտադրանքները, ինչպես 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող Արցախկաթի թթվասերն ու մածունը և Առաջնեկի կաթնաշոռը։

Կասեցվում է Արցախկաթ ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ Առաջնեկ ՓԲԸ ում հայտարարվելու է սանիտարական օր։

«Խնդրում ենք, զերծ մնալ նշված ապրանքստեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել, ինչպես նաև հայտնում ենք, որ չնայած հայտնաբերված մանրէին այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաճանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել»,- ասված է հաղորդագրությնա մեջ:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին