copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:57 04-03-2023

Պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, նա է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փետրվարի 3-ին պատիվ ունեցա ներկա գտնվել և ելույթով հանդես գալ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սրահում Հ․ Յ․ Դաշնակցության հիմնադրման 133-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:

Երեկոյին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միությունների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրավիրյալներ։

Ելույթում նշել եմ, որ «Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը»։

Դաշնակցական ընկերներիս ուղված հատվածում շեշտել եմ, որ
«Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ վառողը դառնանք նրա համար։
Եթե մեր ժողովուրդը նետվում է մարտի, ուրեմն մենք պետք է լինենք նրա առաջնորդողը։
Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին