copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 04-03-2023

Թուրք փորձագետի համոզմամբ՝ առաջիկայում երկրում նոր երկրաշարժներ կլինեն

Թուրք դոկտոր, երկրաբան Նաջի Գյորուրը կանխատեսում է, որ առաջիկայում երկրի տարածքում նոր երկրաշարժներ կլինեն։ Այս մասին Գյորուրն ասել է թուրքական FOX TV հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին։

Նաջի Գյորուրն ընդգծել է, որ երկրի մի շարք շրջաններում նոր երկրաշարժի վտանգը դեռևս խիստ բարձր է։ Նրա խոսքով՝ Մարմարա ծովում, Երզնկայի և Քալովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են նոր երկրաշարժեր, որոնց հզորությունը կկազմի մինչև 7․4 մագնիտուդ։

«Չորումը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան և նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է գտնվում, որը կարող է մեծ երկրաշարժներ առաջացնել»,- նշել է թուրք փորձագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և 20-ին Թուրքիայում տեղի ունեցան ավերիչ երկրաշարժներ, որոնց հետևանքով մահացել է ավելի քան 45 հազար մարդ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի