copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:24 02-03-2023

Արդարադատության նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթևացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը:

Խոսելով հանրային կառավարման բարեփոխումների մասին՝ նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենիշային է երկրի զարգացման համար և այն Կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Նախարարը նշել է, որ Արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով ներկայումս իրականացվում են նաև թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը:

Հանդիպմանը նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության և արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան