copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:36 02-03-2023

Դուք Ձեզ վեր եք դասել օրենքից. դատարանը մերժեց Չալաբյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հասարակական , քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Այսօր նախատեսվում է գործով հիմնական վկա Թոռնիկ Ալիյանի հարցաքննությունը։

Մինչ վկայի հարցաքննությունը Չալաբյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող Մնացական Մարտիրոսյանին, քանի որ այս դատավորը մերժել էր Չալաբյանի կալանքից ազատումը մինչդեռ այդ որոշումը բեկանվել է Վերաքննիչ դատարանում։

Պաշտպանը նաև նշեց, որ իրենց համար ի սկզբանե անհասկանալի էր, թե ինչպես է սույն գործը մակագրվել հենց այս դատավորին։

«Բացի այդ` արտահայտվել են դիրքորոշումներ, որ Դուք ձեր գործունեության ընթացքում քննել եք բազմաթիվ քաղաքական գործեր` ընդ որում օրվա քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքական գործեր, որոնցով կայացրել եք խնդրահարույց բազմաթիվ ակտեր, որոնք հետագայում ՄԻԵԴ-ը ճանաչել է ոչ իրավաչափ և արձանագրվել է Ձեր կողմից դատապարտված անձանց իրավունքների խախտում»։

Պաշտպանը նշեց, որ իրենց կարծիքով խնդիր է դրված Ավետիք Չալաբյանին զրկել ազատությունից։

Իր հերթին Ավետիք Չալաբյանը նշեց, որ կիրառել են բացառիկ խափանման միջոց կալանքի այն դեպքում, երբ անգամ մեղադրող դատախազը պահանջել է կիրառել գրավ․ այդպիսով դատավորն իրեն վեր է դասել օրենքից։ Ըստ Ավետիք Չալաբյանի՝ դատավորի նման վարքագիծը խոսում է դատավորի՝ իր՝ մեղադրյալի նկատմամբ, կանխակալ վերաբերմունքի մասին և դատավորի կանխակալության մասին կասկածները գերազանցում են տրամաբանության բոլոր շեմերը: Նա հորդորեց դատավորին՝ հրաժարվել իր դատավարությունից։

Նշենք, որ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը, քանի որ, բացարկի միջնորդության հիմքում դրված փաստերի մեծ մասը վերաբերվում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձություններին և ըստ դատավորի, եթե պաշտպանական կողմը որոշ հարցերի վերաբերյալ չպարզաբանված հարցեր է ունեցել, կարող էին դիմել՝ պարզաբանումների համար, ուստի, դատավորը որոշեց, որ դատավորի բացարկի վերաբերյալ միջնորդությունն անհիմն է և այդ հիմքով մերժեց այն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում