copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:01 18-08-2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներից Արմինե Չոփչյանին կալանավորվելու միջնորդությունը

Երեկ Գորիսի փոխհամայնքապետներից Իրինա Յոլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև համայնքապետարանի երկու աշխատակիցների։ Մեղադրանք է առաջադրվել նաև համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Տաթև Գրիգորյանի, րոպեներ առաջ մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներից Արմինե Չոփչյանին կալանավորվելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Մակինյանն էլ ժամեր առաջ էր մերժել Գորիսի համայնքապետարանի ձերբակալված մյուս աշխատակցին՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։ Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, գրել էինք, որ րոպեներ առաջ բավարարել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը, իսկ Իրինա Յոլյանի կալանավորման հետ կապված որոշումը հրապարակվելու է այսօր՝ 22։30-ին։ Գործը մակագրված է Ֆարխոյանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի