Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:30 02-03-2023

Կառավարությունը մրցույթով կօտարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում գույք օտարելու մասին որոշում կայացրեց. Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը օտարել մրցույթով:

Խոսքը համալարանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Արաբկիր 37 փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 2630.2 քմ մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.081276 հեկտար մակերեսով հողամասը օտարելու մասին է:

Հաշվի առնելով, որ գույքը հնարավոր է չօտարվի հայտարարվող մրցույթի արդյունքում՝ Նախագծի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանվել է, որ միայն գույքի օտարման դեպքում այն կհամարվի Հիմնադրամից հետ վերցված:

Նաև սահմանվել է, որ գնորդի կողմից գույքի օտարման նպատակով առաջարկվող գնի վճարումից հետո միայն Հիմնադրամի հետ կլուծվի կնքված անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիրը։

Օտարման առաջարկվող գույքն իրենից ներկայացնում է հանրակացարանային մասնաշենք, որի միայն 1-ին հարկն է Հիմնադրամի կողմից ներկայումս շահագործվում։

Գույքի շուկայական արժեքը 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ 624 770 000 դրամ՝ ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի շուկայական արժեքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով