copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 14-03-2023

Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը երկարաձգվել է ևս 60 օր ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մեր փոխնախարարը, ով ղեկավարում է այս գործարքը, երեկ հայտարարությամբ է հանդես եկել։ Իսկապես, գործարքը երկարաձգվել է, համաձայնություն է ձեռք բերվել այն երկարաձգել 60 օրով։ Վերահաստատվել է դրա փաթեթային բնույթը»,- ասել է Գրուշկոն։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ գործարքը կերկարաձգվի նախապես որոշված ​​պայմաններով։ Նա վերահաստատել է, որ ռուսական կողմի համար գլխավորն այն է, որ կողմերը լիարժեք կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները (ռուսական արտադրանքի արտահանման վերաբերյալ-խմբ)։ «Այս առումով մեզ համար ոչինչ չի փոխվում, և մենք քրտնաջան աշխատելու ենք և մեր գործընկերներին ստիպելու ենք կատարել իրենց պարտավորությունները»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանից գյուղմթերքի արտահանման սահմանափակումների վերացման գործընթացն ընթանում է, բայց՝ շատ դանդաղ։ Նրա խոսքով՝ այժմ ռուսական պարարտանյութերը գտնվում են մի շարք երկրների նավահանգիստներում, որոնք Մոսկվան պատրաստ է անվճար մատակարարել ամենաաղքատ երկրներին։ Գրուշկոն ասել է, որ այս հարցում արհեստական ​​խոչընդոտներ ու ձգձգումներ են ստեղծվում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ստամբուլում չորս ամիս ժամկետով համաձայնագիր ստորագրվեց, որի շրջանակներում հացահատիկ է արտահանվում ուկրաինական երեք նավահանգիստներից։ Համաձայնագիրը ևս չորս ամսով երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, դրա ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից