copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:43 15-11-2022

«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու Փաշինյանի հետ հարցուպատասխանին․ Հայկ Մամիջանյան

Այն գործընթացները, որոնք ծավալվում են Արցախի և Հայաստանի շուրջ այս պահին, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ հանգրվանելու են ԱԺ-ում և ՍԴ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ինչպես մենք բազմիցս նշել ենք, որ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք դա ասել ենք արտահերթ ընտրություններից հետո մանդատները վերցնելիս և շարունակում ենք մնալ նույն կարծիքին։ Մենք թույլ չենք տա, որ հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու, իրացնելու գործիքներ չունենանք»,-ընդգծեց Մամիջանյանը։

Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, երբեք չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ բողոքի ակցիաների պահերին։

«Խոսքն ընդամենը լիագումար նիստերի դահլիճ մուտք գործելու մասին է, որը չեմ կարծում, թե մեր գործելաոճի էական փոփոխություն է ենթադրում։ Ռադիկալ ընդդիմություն լինելը ասելով չէ, ուստի ես որքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»,-նշեց խմբակցության ղեկավարը։

Մամիջանյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում