Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:02 01-03-2023

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. աները կրակել է 31-ամյա փեսայի վրա․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն գյուղ են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արամավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը և Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը:

Ժամանելով նշված գյուղ՝ Թումանյան փողոցի 20 տան մոտ ոստիկանները հայտնաբերում են Opel մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, հայտնաբերում են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ոստիկանները ու քննիչները պարզում են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, ու մինչ ոստիկանները ու քննիչները սպասում էին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ. Հակոբյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ա. Բդոյանը մի քանի գյուղացիների հետ զրույցում պարզում են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խանոյանն է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները պատմել են, որ սպանվածի աները՝ ով Զովունիում է ապրում, տաքսով եկել է գյուղ ու որսորդական հրացանով կրակել փեսային:

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, արնանման պարագաներ որպես տաքսի շահագործվող Opel-ի մեջ, արյունոտված բահ, իսկ ղամիշների մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը և բջջային հեռախոսը, որի վրա կա արնանման հետքեր:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ Ա. Խանոյանը ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի