copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:30 21-09-2021

Եգիպտոսում ձերբակալվել են 11-ամյա հարսնացուի և 12-ամյա փեսայի ծնողները

Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են 11 և 12 տարեկան երեխաների ծնողներին: Նրանք որոշել են ամուսնացնել անչափահասներին, հաղորդում է Al Arabiya-ն:

Իշխանությունների միջամտությունից հետո, Կահիրեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ում Հենան գյուղի երեխաների նշանադրությունը հանրության քննարկման առարկա է դարձել:

Նշանադրությունը բացահայտվել է, երբ ոսկերչական խանութի տերը Facebook-ում տեղադրել է հարսնացուի համար իրենից գնված ոսկյա զարդերը: Եգիպտական ​​ավանդույթի համաձայն, սա կոչվում է «շաբկա»: Փեսան պարտավոր է այն ապագա կնոջը նվիրել հարսանիքից առաջ:

Նշանադրության արարողությունն ընդհատել է անսպասելի ժամանած ոստիկանությունը:

Անչափահասների նշանադրությունը Եգիպտոսի Սահմանադրության երեխաների պաշտպանության վերաբերյալ 80-րդ հոդվածի խախտում է: Օրենքի համաձայն, ամուսնանալ կարող են միայն 18 տարեկանից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում