copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:31 28-02-2023

Պետությունը էապես բարելավում է միայն նրանց սոցիալական վիճակը, ովքեր անմիջականորեն ծառայում են Նիկոլին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ իշխող ՔՊ-ական պատգամավորները դրական եզրակացություն տվեցին կառավարության առաջարկած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով Դատախազների աշխատավարձը կբարձրանա՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու են հատկապես ուժային կառույցների աշխատավարձերը բարձրանում, իսկ, օրինակ, բժիշկների կամ մանկավարժների աշխատավարձերը նույն արագությամբ ու ծավալներով չեն բարձրանում, ստացվում է՝ պետություն բարելավում է միայն սոցիալական վիճակը, ովքեր անմիջականորեն ծառայում են Փաշինյանին, պատասխանեց, որ այնպես չէ, որ ընդհանրապես աշխատավարձերը չեն բարձրանում, աշխատավարձերի որոշակի բարձրացում կա, նաև ուսուցիչների, բժիշկների, նաև նվազագույն աշխատավարձն է բարձանում, բայց իրականում մի բան է, երբ նվազագույն աշխատավարձն աճում է, ենթադրենք 10 տոկոսվ։

«Այդ բարձրացումը, սակայն, էապես ավելի պակաս է, քան ասենք, օրինակ, գներն են բարձրանում։ Այստեղ նվազագույն աշխատավարձը 10 տոկոսով բարձրացումը կազմում է, օրինակ, 7000 դրամ, բայց դա ներկայացվում է մի էական ձեռքբերում, դրան համարժեք բարձրացնում են նաև ցածր աշխատավարձով աշխատող ուսուցիչների աշխատավարձը, մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը, բայց օրինակ՝ դատավորների, դատախազների աշխատավարձը բարձրացնում են պատիկներով, օրինակ՝ 200-500 հազար դրամով, սա արդեն ինքնին խնդիր է, այսինքն՝ առաջնահերթությունների խնդիր է։ Քանի որ այսօրվա իշխանությունները մնացել են ուժային կառույցները․ դատախազություն, ոստիկանությունը։ Ստացվում է՝ փաստացի պետք է լավ նայեն նրանց, որ նրանք էլ անեն այն, ինչ անում են և ամեն գնով պաշտպանեն այսօրվա իշխանությունների աթոռները»։

Նա նաև ընդգծեց, որ նախորդ 5 տարիներին արդեն հնարավորություն ունեցել ենք ականատես լինելու պետական համակարգերը քանդելու պրոցեսներին։

«Միասնական համակարգ կար ներդրած պետական կառավարման համակարգում, տնտեսական համակարգը միասնական սկզբունքներ ուներ, որտեղ հաշվի էր առնված միջազգային փորձը, բայց այդ համակարգերը քանդում են։ Սկզբում դա արեցին անօրինական և գաղտնի պարգևատրումների միջոցով, հետո արդեն իշխանության ապօրինի պարգևատրումներից անցան տեղային լուծումների։ Այսինքն, այն հենարանը, որ այսօր ունի իշխանությունը, փորձում է ամրապնդել և դրա միակ ձևը ՀՀ քաղաքացիների վճարած հարկերով թռիչքաձև աշխատավարձերի բարձրացումն է։ Հիշեցնեմ նաև, որ միլիարդավոր դրամի պարգևատրումներ էին ստանում ոստիկանության ներկայացուցիչները, որոնք բիրտ ուժ էր կիրառում իրենց ազատ կամքն արտահայտող ցուցարարների նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս

Ձեզ գուցե հետաքրքրի