copy image url
Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 18:00 28-02-2023

ՀՖՖ փոխնախագահը խուսափեց պատասխանել՝ որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին ազգային թիմի մարզահագուստը

Նիկոլ Փաշինյանի կնոջ հրապարակած լուսանկարներում ՀՀ վարչապետը ֆուտբոլի ազգային հավաքականի մարզահագուստով էր։

Oragir.News-ը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից փորձեց հետաքրքրվել, թե արդյո՞ք նվիրել են Փաշինյանին մարզահագուստը, թե վերջինս գնել է այն։

Նիկողոսյանը, չգիտես ինչու, խորշեց այն հանգամանքից, որ ինքը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընկերը․

«Ձեր հարցի մեջ վատ բան կար՝ «որպես ընկեր նվիրե՞լ եք, թե՞ ոչ»։ Ես Ձեզ չեմ պատասխանում։ Ես էլ եմ լրագրող և լավ գիտեմ հարցը որն է։ Դուք լրագրո՞ղ եք, թե՞ КГБ-ի աշխատող։ Ձեզ լիքը բան է հետաքրքիր․․․»,- բարկացավ Նիկողոսյանը։

Ի դեպ, պետք է ուղղել Արմեն Նիկողոսյանին, ով վաղուց լրագրությամբ չի զբաղվում, քանի որ զբաղված էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդականը լինելով, ապա հեղափոխությունից հետո իր ընկերոջ՝ Արմեն Մելիքբեկյանի հետ, ներկայացան որպես ներկաներ և զբաղեցրին ՀՖՖ-ի ղեկավար պաշտոններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին