Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:16 28-02-2023

Կարծես թե ռենտգեն սարքերի տեղադրման հարցը բանակցված ու լուծված է. Տիգրան Աբրահամյան

Արցախում ստեղծված ճգնաժամի հիմնական խնդիրն այն է, որ Արցախի կառավարող էլիտան կամ լավ չի հասկանում, կամ նպատակային ձևով իրական օրակարգից շեղվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախում առաջնային քննարկումները պաշտոնների, ազդեցության և ռեսուրսների վերաբաշխման շուրջ են ընթանում, սրանով շատ լոուրջ հարված է հասցվում Արցախի կենսունակությանը: Արցախի այն պաշտոնյաները, որոնք դա նպատակային չեն անում, պետք է ականջներին օղ անեն, որ մենք իրականում այլ խնդիրների մեջ ենք մխրճված»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը միջանցքի հետ կապված գոնե հրապարկային 4-5 նախապայմաններ էր ներկայացրել, որոնցից միայն մեկն էր վերաբերում Ռուբեն Վարդանյանին. «Գլխավոր խնդիրները վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությանը, վերջացրած Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանի կողմից վերահսկողության իրականացմանը: Հիմա քննարկումը նրա շուրջ է, թե դա ինչպես է արտահայտվելու: Կարծես թե ռենտգեն սարքի տեղադրումն արդեն քննարկված, ավարտված է: Այլ բան է, թե ինչ են ուզում արցախցիները, մեկ այլ բան, թե ինչ են ուզում իշխանությունները, բայց այդ ռենտգեն սարքի հետ կապված խնդիրներն արդեն բանակցված են։ Ադրբեջանի նախապայմանները գնալով մեծանում են և դրանք չեն ավարտվելու նույնիսկ այն դեպքում, եթե հիմա ինչ-որ ձևով կոնսենսուս լինի և միջանցքը բացվի:

Միջանցքի փակումը Ադրբեջանի համար մարտավարական քայլ է, որի տակ դրված են բավականին բարդ մի քանի քայլանի սխեմաներ:

Որքան ես եմ տեղյակ, առաջին հերթին քննարկվում է բեռնատար մեքենաների ռենտգեն սարքի անցկացումը, որը հնարավորություն կտա ադրբեջանցիներին որևէ ձևով վերահսկելու, թե ինչ ապրանքներ են մուտք գոևծում դեպի Արցախ»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ նչքան հայկական կողմը մտնի ադրբեջանական խաղի կանոնների դաշտ, այնքան մեր համար ավելի շատ է դա մոտեցնելու Արցախի հնարավոր կապիտուլյացիան։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում