copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:01 27-02-2023

Ռուբեն Վարդանյանի հեռացումը խայծ էր Ադրբեջանի կողմից, որը Արցախի իշխանությունները կուլ տվեցին

«Արցախի պետնախարարն, ի պաշտոնե, երբևիցե չի եղել Ադրբեջանի հետ բանակցություններ վարող։ Իսկ Ռուբեն Վարդանյանի հեռացումը խայծ էր Ադրբեջանի կողմից, որը կուլ տվեցին Արցախի իշխանությունները, եթե դա է եղել պատճառը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Վարդանյանի պաշտոնաթողությունից հետո արցախյան ու ադրբեջանական կողմերի միջև կայացած հանդիպմանն ու Բերձորի միջանցքի բացման վերաբերյալ հարցին։

«Այդուհանդերձ, մենք տեսանք, որ Արայիկ Հարությունյանը որևէ լուրջ հիմնավորում չներկայացրեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու հետ կապված։ Ընդամենը խոսում էին, իբր Արցախի դիմադրողականությունն են բարձրացնում։ Ես դա կեղծ օրակարգ եմ համարում։ Ընդհակառակը, կատարելով ադրբեջանական կողմի պահանջները, ազատելով Ռուբեն Վարդանյանին և հանդիպելով Ադրբեջանի ինչ-որ ներկայացուցիչների հետ, որի արդյունքում նույնպես, ըստ օդում կախված լուրերի, խոսակցություններ կան, որ ինչ-որ խումբ պետք ժամանի Կաշենի հանք, որն, ի սկզբանե, այդ այնպես կոչված «բնապահպանների» պահանջն է, բոլոր այդ միակողմանի պահանջներն ընդունելով մենք մեր դիմադրողականությունն ավելի ենք թուլացնում և զրոյացնում ենք արցախահայության այս, ավելի քան 70 օրերի պայքարի ճանապարհը բռնած ժողովրդի պայքարը»,- ասաց նա։

Պատգամավորը համաձայն չէ շրջանառվող տեսակետին, թե Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են մեկնարկել։

«Ես դա չեմ կարող համարել բանակցություններ, ինչպես որոշ շրջանակներ ներկայացնում են։ Այս ամենն, ի դեպ, տեղի է ունենում այն ֆոնին, երբ մի օր առաջ եղավ Հաագայի դատարանի որոշումը, որից հետո Արցախի իշխանությունները պետք է միջազգային հարթակներում բարձրաձայնեին, որ Ադրբեջանի համար նույնիսկ Հաագայի դատարանի որոշումը պարտադրանք չեղավ բացելու և վերացնելու այս շրջափակումը։ Չեմ կարող ասել, որ այս իշխանություններն ընդհանրապես ի զորու են հանուն Արցախի, հանուն հայրենիքի որոշում կայացնել։ Նրանք որոշումները կայացնում են սպառնալիքների ու պարտադրանքների ներքո։ Իսկ այսօր նման ձևաչափով որոշում կայացնելը չի բխում արցախահայության շահերից»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ այլ պայմաններում, այդուհանդերձ, Արցախը չի դադարում պայքարել։

Գալստյանն Oragir.News-ին հայտնեց, որ Արցախում իրավիճակը շատ չի փոխվել։ Միայն կտրոններում որոշ սննդամթերքներ են ավելացել։

«Հույս ունենալ, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո կամ Կաշենի հանքավայր այցելությունից հետո Կաշենը կաշխատի կամ ճանապարհը կբացվի, սին ու անիրատեսական է։ Պարտված իշխանությունների հետ Ադրբեջանը խոսում է հրամայական տոնով։ Մինչև բանակցող չփոխվի, մինչև Արցախի, որպես հայրենիք և ո՛չ որպես միջոց ընդունողները չհասկանան, որ Արցախըը կանգուն է, և որոշումները պետք է կայացնել՝ ելնելով ժողովրդի, և ոչ թե սեփական կամ մի խումբ մարդկանց շահերից ելնելով՝ մենք ամեն օր դիվանագիտական ճանապարհին պարտություններ են գրանցելու։ Այդպիսով գալու ու հասնելու ենք մի հանգրվանի, որ Արցախը հայաթափվելու է և Արբեջանի երազանքը կատարվելու է»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի