copy image url
Ավելին Ներքին 3 տարի առաջ - 15:35 27-02-2023

Ի՞նչ արժեն ՀՀ երեք նախագահների և մի վարչապետի հեղինակային գրքերը

Քաղաքականությունը լուրջ ոլորտ է, որը երկար ժամանակ և եռանդ է պահանջում գործչից: Եվ, չնայած օրվա գրաֆիկի մշտական ծանրաբեռնվածությանը, պարզվում է, որ նրանք ի վերջո կարողանում են ժամանակ գտնել գիրք գրելու համար:

Oragir.News-ը ներկայացնում է ՀՀ երեք նախագահների և վարչապետի հեղինակային գրքերի ցանկը և դրանց արժեքները:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների։ Ներկայացնում ենք գրքերից մի քանիսը՝
«Խաչակիրները և հայերը», հատոր Ա, Երևան, 2005 գինը՝ 7990 դրամ
«Խաչակիրները և հայերը», հատոր Բ(պատմա-քաղաքագիտական հետազոտություն), Երևան, 2007 գինը՝ 9990 դրամ
«Ընտրանի» (Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ) Երևան, 2006 գինը՝ 5990 դր.
Լևոն Տեր- Պետրոսյան «ՎԵՐԱԴԱՐՁ» (Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ), Երևան, 2009 գինը՝ 5990 դր.
«Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից» Երևան, 2015 գինը` 3990 դր. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» Երևան, 2016 գինը՝ 1490 դրամ «Ագաթանգեղագիտական պրպտումներ» Երևան, 2019 գինը՝ 5990 դրամ
Գիտնականը և Նախագահը. Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Երևան, 2019 գինը՝ 7990 դրամ

Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը ՝ ինքնակենսագրական վեպ է, որտեղ նախագահը պատմում է իր կյանքի և անցած ուղու մասին: Նրա գիրքը հասանելի է հայերեն և ռուսերեն լեզուներով: Այն հիմնված է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերի վրա և իրենից ներկայացնում է Հայաստանի և Ղարաբաղի կարևորագույն իրադարձությունների անմիջական մասնակցի հուշերը:

Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպես և պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: «Կյանք և ազատություն» գիրքի արժեքն է 4900 դրամ:

Շուտով տեղի կունենա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ: Գրքի արժեքը դեռ հայտնի չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում էր և նրա գտնվելու վայրը հայտնի չէր։ Հեղինակը գրքում նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ։

Այս գիրքը գրելու նպատակներից մեկն այն էր՝ շեղել ոստիկանությանը և դա տվեց իր արդյունքը։ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։ Գիրքը հրատարակվել է 2018 թվականին: Այն արժե 6000 դրամ:

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ