Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:23 27-02-2023

Անցած տարվանից ասել եմ, զրո արդյունք. քաղաքապետը` ճանապարհներին առկա խնդիրների մասին

Երևանի քաղաքապետարանում՝ հերթական գործակարգավարական խորհրդակցությանը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ ըստ «Ավտոբուս» ՓԲԸ--ի ներկայացրած տեղեկանքի մեկ «Ժոնգտոնգ» ավտոբուսի ամսական ծախսը կազմում է 1,5 մլն դրամ, իսկ հասույթը կազմում է 1,3 մլն դրամ: Բացասական սալդոն 200 հազար դրամ է, 10 ամսվա հաշվարկով 150 ավտոբուսի մասով կպահանջվի լրացուցիչ 300 մլն դրամ:

Քաղաքապետն էլ հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել, հասկանալ, թե որքան է կազմելու իրական ծախսը:

Քաղաքապետը դիմեց նաև շինբարեկարգման վարչությանը, նշելով, որ ամեն տարի ճանապարհների սպասարկման համար գումարներ են հատկացնում և հիմա էլ պետք է մրցույթ հայտարարել և ֆինանսական միջոցներ հատկացնել Հյուսիս-Հարավի նոր ճանապարհների համար, որոնք անցնում են Երևանի միջով:
Քաղաքապետը հայտնեց, որ պետք է այդ ճանապարհների ընթացիկ սպասարկումներ իրականացվի, որ իրենք միշտ բարեկարգ վիճակում լինեն. «Երեկ Աշտարակ-Դավթաշեն հատվածում և քաղաքով բավականին պտտվել եմ և այնտեղ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն: Պարոն Սարգսյան ձեզ էլ է վերաբերվում այնտեղ նշանների խնդիր կա, էդ երևի անցած տարվանից ասել եմ՝ զրո արդյունք»,-ասաց քաղաքապետը և, դիմելով Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանինէ առաջարկեց 3-շաբաթյա ժամկետով հանձնարարական ձևակերպել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող