copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:25 24-02-2023

Լաչինի միջանցքում պետք է մաքսակետեր և սահմանային անցակետեր լինեն. ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում այս հարցով բանակցել Մոսկվայի հետ

Ադրբեջանի մեջլիսի պատգամվոր Վահիդ Ահմադովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում պետք է մաքսակետեր և սահմանային անցակետեր լինեն։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ահմադովն այս մասին ասել է Ադրբեջանի մեջլիսի լիագումար նիստի ժամանակ։

Պատգամավորը շեշտել է՝ մաքսակետերի և սահմանային անցակետերի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանից Արցախ զենք-զինամթերք չտեղափոխվի։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է Արցախից հայկական ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանցի պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուս խաղաղապահներն Արցախում ժամանակավորապես են տեղակայված։

«Լաչինի միջանցքում պետք է մաքսակետեր և սահմանային անցակետեր լինեն, որպեսզի Հայաստանից Ղարաբաղ զենք-զինամթերք չտեղափոխվի։ Ռուս խաղաղապահներն այնտեղ փաստացի գտնվելու ժամանակահատված ունեն։ Միաժամանակ, Ղարաբաղից պետք է դուրս բերվեն հայկական անօրինական զորամիավորումները։ Այսպիսով, պետք է լուծվի և՛ Լաչինի միջանցքի հարցը, և՛ Ղարաբաղից հայկական անօրինական զորամիավորումների դուրսբերման հարցը»,- ասել է Ահմադովը։

Ադրբեջանցի պատգամավորը միևնույն ժամանակ հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները պետք է շարունակվեն Լաչինի միջանցքի վերահսկողության մեխանիզմի իրականացման համար։

Նկատենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած, երբ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան-ակտիվիստների կողմից շրջափակվել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները պահանջում են նաև միջանցքի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ վերահսկողություն իրականացնել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին