copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:38 23-02-2023

Ալիևը պարտադրել է Փաշինյանին, նա էլ պարտադրանքը փոխանցել է Արայիկ Հարությունյանին․ Դավիթ Գալստյան

«Եթե պատճառաբանությունը հստակ չի նշվում, ասենք՝ աշխատանքի թերացման հետ կապված, և դա քաղաքական որոշում է, ուրեմն պետք է արձանագրենք, այո՛, ոչ միայն Ալիևը, այլև արտգործնախարարը իրենց հրապարակային խոսքում շեշտել են, որ Ռուբեն Վարդանյանը խանգարեց Արցախի և Ադրբեջանի ռեինտեգրացիային»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ աշխատանքից հեռացմանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայացրած պատճառաբանությանը, ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Գալստյանը նկատում է՝ եթե ազատման պատճառը Մյունխենից եկած ուղերձներն են, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ազատումը պարտադրված է եղել․ «Փաշինյանը պարտադրանքը փոխանցել է Արայիկ Հարությունյանին, իմ կարծիքն է դա։ Այս ամենը մտահոգիչ է և միաժամանակ կարող է գնահատվել որպես պայքարի ճանապարհից շեղում։ Մենք երեք քաղաքական ուժերով այդ մտահոգությունը հայտնել ենք երեկ տարածած հայտարարության մեջ, որ պետք է հրաժարվել պայքարի գաղափարից և ճիշտ գնահատել իրավիճակը, որպեսզի կարողանանք Արցախի սուբյեկտայնությունը բարձր պահել, իսկ եթե սրանով իսկ մենք փաստում ենք, որ Ադրբեջանը հասավ իր նպատակին, ապա ցավոք սրտի, սա հետ քայլ է»։

Անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը՝ որը, ըստ էության, մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով, ԱՀ պատգամավորը ասաց․ «Ալիևը արդեն արձագանքել է, որ այդ որոշումը իրենց համար հիմք չէ, և եթե այսօր Ադրբեջանը ի սկզբանե որոշակի պահանջներ է ներկայացրել ճանապարհի բացման հետ կապված, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի աշխատանքից ազատումը, եթե այդ պահանջի կատարումից հետո ճանապարհը բացվի, ապա միանշանակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների մեջ կան փոխադարձ պայմանավորվածություններ, որն անընդունելի է»։

Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնը առաջարկել է ստանձնել հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Նախագահը խոսել է իր առաջարկած թեկնածուի որակների մասին։

Այս առումով՝ Դավիթ Գալստյանը նկատեց․ «Պետնախարարի պաշտոնը արհեստական սարքեցինք, այդ պաշտոնը երկրի ղեկավարի, այս դեպքում՝ Արայիկ Հարությունյանի քաղաքական գծի մեջ պետք է լինի։ Եթե այսօր այդ պաշտոնի մարդը կարող է հակադարձվել Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը, ապա շատ կարճ ժամանակում կարող է աշխատանքից ազատվել։ Դա փաստվեց Ռուբեն Վարդանյանի օրինակով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում