Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:29 07-10-2025

Իրանում գլխաշոր կրելու պարտադրանքը վերացվո՞ւմ է. Փեզեշքիանի հայտարարության հետքերով

Մերի Հակոբյան

Լրագրող

Սոցցանցերում տեղեկություն է տարածվում Իրանում ավանդական դարձած հիջաբ (գլխաշոր) կրելու արգելքը հանելու մասին։ Այս տեղեկության տարածումն սկսվեց այն բանից հետո, երբ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը «NBC Nightly News»-ի հաղորդավար Թոմ Լամասի հարցազրույց տվեց, որը վերնագրված էր «Իրանի նախագահը ասել է, որ կանայք իրավունք ունեն ընտրություն կատարել Հիջաբի վերաբերյալ»։ Նա հարցազրույցի ընթացքում խոսել է կանանց հիջաբ կրելու հարկադրման և իր երկրում վերջերս տեղի ունեցած բռնաճնշումների մասին։

«Մարդիկ իրավունք ունեն ընտրելու»,- այսպես է պատասխանել Փեզեշքիանը Թոմ Լամասի՝ 2022 թվականին 22-ամյա քրդական ծագում ունեցող Իրանի քաղաքացի Մահսա Ամինիի վերաբերյալ հարցին, որը մահացել էր 3 տարի առաջ Իրանի բարոյականության ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Նրա մահը հանգեցրել էր համազգային բողոքի ցույցերի և ֆլեշմոբերի ամբողջ աշխարհում։

Թեև սա առաջին դեպքը չէ, որ Փեզեշքյանը քննադատում է պաշտոնյաներին և անվտանգության ուժերին, խոսում Իրանի հիջաբի մասին օրենքների կիրառման մասին, նա նաև նկատել է, որ աշխարհը չափազանցնում է․

«Իհարկե, յուրաքանչյուր մարդկային կյանք անգին է»,- ասել է նա, ապա հավելել,- «սակայն ամեն օր հարյուրավոր մարդիկ են սպանվում Լիբանանում, Գազայում, ամբողջ Պաղեստինում, Եմենում և Սիրիայում, բայց ոչ ոք աչք չի թարթում։ Ինչո՞ւ։ Սրանք պակա՞ս մարդիկ են»։

Չնայած Փեզեշքիանի չափավոր դիրքորոշմանը հիջաբի հարցում, դիտորդներն ու իրավապաշտպաները նշում են, որ նա քիչ ուժ ունի կանգնեցնելու անվտանգության ուժերին, որոնք անցյալ տարվա հունիսին Իսրայելի հետ պատերազմն օգտագործել են որպես պատրվակ՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև աֆղան միգրանտների զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար։

Առայժմ պաշտոնական հայտարարություն չկա, այսուամենայնիվ հարցազրույցից հետո սկսվել են սոցանցերում տարածվել լուրեր, որ Իրանը փոփոխություն է կատարել պարտադիր հիջաբի վերաբերյալ, որը տարիներ շարունակ բողոքի ցույցերի առիթ է հանդիսացել։ Երկարատև պայքարից հետո հիջաբի օրենքը մեղմացվել է, հաղորդում է Tengrinews.kz-ն՝ հղում անելով «Ազատ Իրան» Telegram ալիքին:

Սոցիալական ցանցերում արագ տարածվել են կանանց տեսանյութեր, որոնք ազատորեն քայլում են Իրանի փողոցներում՝ առանց հիջաբի, ինչը լայն քննարկումներ առաջացրեց։

Իսկ Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհամմադռեզա Բահոնարը հայտարարել է, որ պարտադիր հիջաբը այլևս անհրաժեշտ չէ: Նա նշել է, որ հիջաբ չկրող կանայք չեն ենթարկվի տուգանքների կամ իրավական սահմանափակումների:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին