copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:40 23-02-2023

Ականները կարող էին տեղափոխվել միայն Լաչինի ճանապարհով, Հայաստանը չի կարողացել հերքել Ադրբեջանի ներկայացրած փաստերը. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, թե, իբր, Հաագայի դատարանում ընթացող դատավարության ընթացքում Հայաստանը չի կարողացել հերքել Ադրբեջանի կողմից ներկայացված փաստերը՝ կապված այսպես կոչված «ազատագրված տարածքներում» 2021 թվականին Հայաստանում արտադրված ականների հայտնաբերման հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը։

Մամեդովը շեշտել է, որ հայտանաբերված ականները կարող էին տեղափոխվել միայն Լաչինի ճանապարհով։ «Սա ցույց տվեց, որ Հայաստանը վերջին երկու տարում խախտել է եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունները»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է Հաագայի միջազգային դատարան՝ երեք հիմնական հարց քննարկելու համար։ Նրա խոսքով՝ մեղադրանքներից մեկը կապված է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի ճանապարհին մեկնարակած այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստների» ակցիայի հետ։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը մեղադրել է, թե ակցիան կեղծ է և այն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից։ Նա ասել է, որ Հայաստանը դիմել է դատարան՝ ցանկանալով ստանալ հաստատում, որ այն կազմակերպված բնույթ է կրում։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանը դատարանին ապացույցներ է ներկայացրել, որոնք փաստել են, որ գործողություններն իսկապես իրականացնում են էկոակտիվիստները։ «Երեկ հրապարակված որոշմամբ դատարանը մերժել է Հայաստանի խնդրանքը և մերժել է ենթադրությունը, որ ակցիան կազմակերպել է Ադրբեջանի կառավարությունը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանին չի հաջողվել ապացուցել, որ Հայաստանը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել, և Հաագայի դատարանը մերժել է միջանկյալ միջոցներ կիրառելու Բաքվի պահանջը։





Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել

Ձեզ գուցե հետաքրքրի