copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:49 23-02-2023

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը մինչև 2023 թվականի հունվարը ներգրավված էր Ոստիկանության բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբում, վերջերս տարբեր հարցումներով դիմել է ոստիկանություն, որը, սակայն, օրենքի խախտումով, չի պատասխանել դրանց:

Առաջին հարցումը վերաբերել է Պարեկային ծառայության վթարված մեքենաների վերանորոգման չափազանց երկար ժամկետներին: Օրինակ՝ վթարված «Տոյոտա» մակնիշի մեքենաների 52 տոկոսի դեպքում վերանորոգումը տևել է 5 ամսից ավելի:

Հարցումով փորձել էինք պարզել, թե արդյո՞ք վերանորոգման համար ապահովագրական հատուցումները ստացվել են ժամանակին և ի՞նչ ժամկետում են կատարվել վերանորոգման վճարները: Հարցման պատասխանը չենք ստացել:

Մյուս հարցումը վերաբերում է սպայական կոչում ստացած՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի չորս պարեկների առաջխաղացմանը, մասնավորապես՝ ի՞նչ չափորոշիչներով է կայացվել նշված պարեկների առաջխաղացման որոշումը: Ոստիկանությունից պատասխանել էին, որ առաջխաղացման որոշումները կայացվել են՝ նշված պարեկների առաջադիմությունը, պատրաստվածությունը և բարոյակամային հատկությունները հաշվի առնելով:

Լրացուցիչ հարցմամբ մենք խնդրեցինք տրամադրել հանցագործությունների բացահայտման առավել բարձր ցուցանիշներ արձանագրած պարեկների ցուցանիշները՝ համեմատելու դրանք առաջխաղացում ստացած պարեկների ցուցանիշների հետ: Այս հարցման պատասխանը ևս չենք ստացել:

Եվ վերջապես երրորդ հարցումը վերաբերում էր հանրային վայրերում ոստիկանության ու ոստիկանության ենթակա մարմինների ու կառույցների կողմից տեղադրված կամ վերահսկվող ֆիքսված տեսախցիկներին: Մասնավորապես, խնդրել էինք տրամադրել դրանց ցանկը՝ հասցեները կամ տեղադրման վայրի նկարագրությունը։

Ոստիկանության կողմից այս հարցումներին 5-օրյա ժամկետում չպատասխանելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտում է, ինչի կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է Վարչական դատարան:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից հարցումներին չպատասխանելը կրում է սիստեմատիկ բնույթ:

ԻՔՄ-ն, հետամուտ լինելով ոստիկանության բարեփոխումները մշտադիտարկելու իր հանրային հանձնառությանը, հետևողականորեն պահանջելու է ոստիկանությունից և Ներքին գործերի նախարարությունից աշխատել հաշվետու և թափանցիկ կերպով, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանությունը կամ Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանի կամ ոչ պատշաճ ժամկետներում կպատասխանի հարցումներին, կձեռնարկի անհրաժեշտ դատաիրավական գործողություններ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում