copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:15 22-02-2023

Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ․ Սամվել Բաբայան

Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրուցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների թեմային, Սամվել Բաբայանը նախ հայտարարել է, որ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրոք ցանկանում է հաշտվել, թե ոչ։

Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը վերջին երկու տարում հայտարարություններ է տարածում իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով, որ ձևավորել են հինգ կետ, որից բխող պատասխանները կան: Շեշտեց, որ պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ թե դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա բանակցել, նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:

«Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանը իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ որ Ադրբեջանը դա չի ուզում»,- ընդգծել է Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ պետք է հավատանք, որ երկուսս էլ ուզում ենք լուծել խնդիրը, նոր անցնենք Ղարաբաղի կարգավիճակին։

«Առաջինը չանելով երկրորդին չես հասնելու։ Մենք 30 տարի բանակցել ենք՝ առաջինը չանելով, որ երկրորդը լուծենք, բայց չենք լուծել։ Բանակցելու տեսանկյունից կարող են թիմ կազմել և այդ փաստաթուղթը հղկվի և վերցնեն գնան բանակցությունների, որի շրջանակից իրավունք չունեն դուրս գալու։ Եթե իրենց հայտարարությունները ճիշտ են, որ ուզում են խաղաղություն, ապա մեզ հետ հարցերը պիտի լուծեն։ Մենք էլ ենք պատրաստ, չենք խուսափում դրանից»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ