copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:11 20-02-2023

Էրդողանի այցի ընթացքում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մարաշ և Ալեքսանդրետ կատարած այցի ժամանակ կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ալեքսանդրետի (Հաթայ-խմբ) նահանգի Դեֆնեի շրջանում։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6.4 մագնիտուդ։

Երկրաշարժի պահին Էրդողանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սույլուի հետ միասին գտնվել է Մարաշի անվտանգության վարչության շենքում։ Նոր երկրաշարժը զգացվել է նաև Մարաշի նահանգում։

Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Էրդողանն այսօր այցելել է փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից տուժած Մարաշի և Ալեքսանդրետի նահանգներ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը