Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:06 17-02-2023

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, սա 2023 թվականին երկու ղեկավարների առաջին հանդիպումն է, որը կայացել է մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցությունների օրակարգում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացումը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությունը։

Մոսկվա այցի նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Պուտինի հետ զրույցում նախատեսում է անդրադառնալ անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտում երկու երկրների կառավարությունների կողմից տրված հանձնարարականների կատարմանը։

Բելառուսի նախագահը նաև չէր բացառել, որ բանակցությունների ժամանակ կարող է քննարկվել հանրապետությունում զորքերի համատեղ խմբավորման հարցը՝ նշելով, որ երկու երկրների զինվորականները մարտական ​​կոորդինացիա են իրականացնում, որպեսզի պատրաստ լինեն հնարավոր ագրեսիան ետ մղեն։ Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ կկատարվի նաև էներգետիկայի և ներմուծման փոխարինման հարցերին։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ երկու պետությունների ղեկավարները հանդիպել էին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվել էր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը