Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:45 17-02-2023

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 ամիս

«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը ԱՄԷ-ում ընթացած հավաքի ընթացքում ծանր վնասվածք էր ստացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ստուգողական հանդիպման ժամանակ։

Նրա մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների և միջային մենիսկի հետին եղջյուրի թեթև պատռվածք, հայտնում է երևանյան ակումբը:

Ֆուտբոլիստն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել, որն անցել է բարեհաջող․ ապաքինման ժամկետը 4-6 ամիս է։

21-ամյա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում 2 հանդիպման է մասնակցել։
լուսանկարը՝ ՀՖՖ