copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:38 16-02-2023

Ադրբեջանական կողմին մի փոքր պատրվակ է պետք՝ նորից լարում սկսելու համար․ քաղաքագետ

Վոլոդնի հայտարարությունը, թե Եվրոպական կառույցների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են կորցնել երկիրը, իհարկե, մի փոքր չափազանցված է։ Այն, բնականաբար, ենթադրում է նախազգուշացում, որ վիճակը գնալով կարող է բարդությունների հանգեցնել։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Պեդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը։

«Բնականաբար, այդ բարդություններն այս պահին չեն բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից։ Սա նախազգուշացում, դեղին քարտ է, որ արտաքին քաղաքական կուրսում Հայաստանն այդպիսի քայլեր պետք է իրականացնի, որոնք չհակասեն ու չհակադրվեն Ռուսաստանին, որպես ռազմավարական մեր դաշնակցի»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ տեղի ունեցող որոշ գործողույթուններ ՌԴ-ն իր համար վտանգ է ընկալում։ «Այս առումով, Ռուսաստանը արդեն բարձր մակարդակում՝ տվյալ դեպքում Վոլոդինի մակարդակով, խոսում է ծանր հետևանքների մասին։ Իհարկե, մի փոքր չափազանցված։ Հետևաբար, հետևանքները կարող են ծանր լինել։ Որովհետև, արդեն վաղուց հնչող հարցը պետք է տանք․ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չէ, ապա ո՞վ պետք է լինի։ Ո՞վ է այն ալտերնատիվը, որ պետք է Հայաստանի ու Արցախի անվտանգությունն այս փուլում ու այս պարագայում ապահովի»,- ասաց նա։

Քաղաքագետը չբացառեց նաև տարատեսակ պռովոկացիոն քայլերի ու հայտարարությունների հավանականությունը։ «Թե դրանք ում կողմից կլինեն՝ էական չէ։ Բայց, որ այդ պրովոկացիոն քայլերի արդյունքում վիճակը, բնականաբար, պայթյունավտանգ է տարածաշրջանում, հայ-ադրբեջանական սահմանին, էլ չեմ խոսում Արցախի մասին։ Այս պարագայում անգամ չնչին առիթ է պետք, որ պրովոկացիոն մի քայլով, իրոք, պայթյուն տեղի ունենա ու դրա հետևանքներն էլի չիմանանք՝ լայնամասշտաբ պատերազմ կլինի, թե ինչ կլինի։

Այդ անգամ չնչին պրովոկացիոն քայլը կարող է լինել ընդհուպ Ադրբեջանի կողմից։ Եվ անմիջապես, իրենց տեղեկատվական պատերազմի առումով, տեղեկատվական դաշտն այդ ամենը գցի, օրինակ՝ ԵՄ կամ ՌԴ-ի վրա։ Այսինքն, սա կարող է նոր սադրանքի առիթ դառնալ։ Բացի այն, որ Բերձորի միջանցքը փակ է։ Նրանք այսօր փաստացի իրադրության տերն են՝ իրենց դիրքերի, իրենց առաջ եկած դիրքերի առումով։

Այսօր իրենց շահերից է բխում մի ստի ու պրովոկացիայի ադրյունքում իրավիճակն անկառավարելի դարձնելը։ Դրանից հետո հարցերը, թե ով է մեղավոր, ինչն այնպես չարեցինք ու նման այլ քննարկումների ժամանակն անցած կլինի»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ի գործողություններն ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ ԵՄ-ն սկսում է որոշակի գործողություններ կատարել ու բանաձևեր ընդունել։

«Արևմուտքը, այդ թվում ԱՄՆ-ն, անուղղակի պատերազմի մեջ է ՌԴ հետ։ Այսինքն, արդեն դիտվում են ոչ թե որպես մրցակիցներ, այլ հավաքական առումով պատերազմի անուղղակի թշնամի։ Բնականաբար, դրանից էլ հետևում են նրանց քայլերը, գործողություններն ու հայտարարությունները։ Այսօր ՌԴ-ի համար Եվրոպան համարվում է թշնամի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ