Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 16-02-2023

Չգնա՞նք Հնդկաստան՝ այցի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 5-ն աշխատանքային այցով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը: ԱԺ նախագահի կարգադրությունում, սակայն, չի հստակեցվում, թե աշխատանքային ինչ հանդիպումների մասին է խոսքը, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ ազգընտիրները մեկ շաբաթով գնում են էկզոտիկ երկիր՝ Հնդկաստան՝ ֆռֆռալու։

Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ պետք է մոտ օրերս մեկնի Մեքսիկա։ Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն վերջին պահին գործուղումը չեղարկվել է՝ որոշել են նման մեծ ծախսեր չանել, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ մեկնումն ԱԺ-ի վրա շատ թանկ կնստի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ