copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:01 15-02-2023

Բնակիչների համար գազի գինը կարելի է նվազեցնել, պետությունը պետք է նախաձեռնություն դրսևորի․ փորձագետ

Վերջին օրերին հեղուկ գազի գինը ռեկորդային էժանացել է՝ դառնալով 120 դրամ։

Oragir.News-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանն ասաց, որ հեղուկ գազի գինն իրականում շուկան է որոշում, եթե որոշակի նվազում է եղել, ապա դա միայն կարող է պայմանավորված լինել դոլար-դրամ հարաբերությունների փոփոխությամբ։

«Եթե միայն հեղուկացված գազի գինն է փոխվել, ապա սա էլ կարող է պայմանավորված լինել նրանով, որ վարորդները սկսել են ավելի շատ հեղուկ գազ օգտագործել մեքենաների համար։ Սակայն հիմնական պատճառը դոլար-դրամ հարաբերակցությամբ։

Տեսեք, նախկինում դոլարն արժեր 500 և ավելի, իսկ հիմա 400 դրամից էլ ցածր է, հետևաբար, նորմալ է, որ հեղուկ գազի գինը նվազել է, նորմալ չէ, որ գազի գինը չի նվազում բնակիչների համար։ Այդ հարցով պետությունը պետք է զբաղվի, բայց ոնց տեսնում ենք՝ չի էլ ուզում զբաղվի։

Ես, իհարկե, հաշվարկներ այս պահին չեմ կարող ներկայացնել, բայց սա ակնհայտ է, քանի որ երբ դոլարի գինը բարձրանում է, գազի գնի բարձրացման հայտերը հանձնաժողովին չեն ուշանում։

Ակնհայտ է, որ իշխանությունը հիմա պետք է նախաձեռնությունը վերցնի ու պահանջի, որպեսզի գազի գինը «Հայռուսգազարդը» նվազեցնի։

Ի վերջո, գազի գինն առաջարկում է «Հայռուսգազարդը», սակայն վերջնական գինը որոշում է պետությունը։ Դրա համար հիմա պետք է պետությունը նախաձեռնություն դրսևորի ու առաջարկի ընկերությանը իջեցնել գինը։ Թե ինչու չեն անում՝ չեմ կարող ասել, միգուցե, խելք չունեն կամ ինչ որ գործարքների մեջ են»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ