copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:01 15-02-2023

Ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, այսօր փետրվարի 15-ին, ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:

Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը:

Նշենք, որ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմք ՀՀ ոստիկանությունը բերում է այն, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

Դատական նիստից առաջ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ դատարանն արդար որոշում կկայացնի. «Այնտեղ օրինական պահանջ չի էլ եղել: Չգիտեմ՝ հրահանգն ով է տվել:

Կարծում եմ՝ դատավորն իրեն ոստիկանի նման չի պահի, կպահի որպես արդար դատարան, չի լինի այս իշխանությունների կամակատարը: Չեմ կարծում, որ դատարանը վարչական տուգանքի կենթարկի»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող