copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:20 14-02-2023

ՀՀ ՔԿ քննիչները կատարելագործում են հմտությունները կիբեռհանցագործությունների քննության ոլորտում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է վերապատրաստման դասընթացների միջոցով կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացման նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման գործընթացը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող տարածաշրջանային «CyberEast» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության ակադեմիայում անցկացվել են 4-օրյա վերապատրաստման դասընթացներ՝ կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ոլորտում զգալի փորձառություն չունեցող՝ ՔԿ յուրաքանչյուր տարածքային մարմնից և ստորաբաժանումներից ընդհանուր ավելի քան 30 քննիչների համար։

Դասընթացը վարել են Ռումինիայից և Մեծ Բրիտանիայից հրավիրված փորձառու փորձագետներ։

Հաշվի առնելով վերջին շրջանում տվյալ ոլորտում կատարվող հանցագործությունների աննախադեպ աճը, ինչպես նաև՝ ցանկացած այլ վարույթներով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված էլեկտրոնային ապացույցների հավաքման շուրջ քննիչների հմտությունների կատարելագործման արդիականությունը՝ դասընթացներին մասնակցել են այն քննիչները, որոնց կիբեռհանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ստանալու պարագայում կհանձնարարվի վարույթ նախաձեռնելու և առաջնային քննչական և վարութային գործողությունների կատարման գործընթացը։

Ըստ աղբյուրի՝ վերապատրաստման դասընթացին մասնակցած քննիչները հետագայում նույնպես կներգրավվեն տվյալ ոլորտում հմտությունների կատարելագործմանն ուղղված տարբեր սեմինար-դասընթացների։ Վերջիններիս հետ կիրականացվեն արդիական թեմաների շուրջ պրակտիկ պարապմունքներ և կտրամադրվեն մեթոդական ուղեցույցներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից