copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:52 08-12-2022

Գործնական հմտությունների կատարելագործում. ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք:

Միջոցառումը տեղի է ունեցել փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում, ղեկավարումն իրականացրել է փրկարարական ուժերի վարչությունը:

Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ու տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի հարաբերությունների գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:

Վարժանքին մասնակցել են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 և 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Հրազդանի ՀՓՋ-ները, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժինը և ՔՊՈՒՀԿ հորատման խումբը:

Վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում