copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:35 14-02-2023

ԶԼՄ ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնում դատավորի կողմից կարծիք հայտնելը պատժելի դիտարկելու կապակցությամբ

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։

Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով դատավորի կարծիքն արտացոլող լրատվամիջոցների հրապարակումները։

Այդ առթիվ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, լրագրողական կազմակերպությունները իրենց վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող ու իրենից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով դատավորի կողմից կարծիք հայտնելը պատժելի դիտարկելու կապակցությամբ։ Դա համարում են ոտնձգություն խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։

Իշխանություններին կոչ է արվում հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից, իսկ խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ տալ համապատասխան գնահատական։

Հայտարարությունը բաց է ստորագրման համար։

1. Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
2. Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Արմենիկա Կիվիրյան- NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
4. Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
5. Սոնա Տռուզյան- «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
6. Վահե Սարգսյան- «Երկիր» թերթի և Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
7. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
8. Աստղիկ Մաթևոսյան-AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
9. Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր
10. Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր
11. Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր
12. Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
13. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.News լրատվական կայքի գլխավոր խմբագիր
14. Նարեկ Գալստյան- 24news.am կայքի տնօրեն
15. Քնար Մանուկյան-«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
16. Անժելա Նալբանդյան-PARA TV փոխտնօրեն

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ