Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 10:32 14-02-2023

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին, Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը։
Տեառնընդառաջն այլ կերպ անվանվում է նաև Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ:

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Իսկ երբ բոցը ցածրանում էր, մարդիկ սկսում էին կրակի վրայով թռչել:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Տեառնընդառաջի հետ կապված ժողովրդական սովորությունները:
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Ուստի՝ Տեառնընդառաջի ժողովրդական այս ավանդույթները վերաբերում են նորապսակներին:

Տեառնընդառաջի խարույկը վառվում է փետրվարի 14-ին, որը աշխարհիկ օրացույցով փետրվարի 13-ի երեկոյի հետ է համընկնում: Արդեն փետրվարի 14-ի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է տոնական Սուրբ Պատարագը:

Ամեն տարի այս օրը մարդկանց մեջ մեծանում է կասկածի չափաբաժինը դեպի քրիստոնեական եկեղեցին: Սկսվում է անզիջում պայքար: Երբեմն Տեառնընդառաջի վերաբերյալ վեճերն ավելի թեժ են լինում, քան վառված խարույկները:

Ի՞նչ խորհուրդ ունի կրակը

Կրակն Աստծո ստեղծած նյութն է և ըստ էության ոչ մի կրոնի չի պատկանում: Նայած, թե որ կրոնում ինչ խորհուրդ են տեսնում կրակի մեջ: Հեթանոսական շրջանում կրակի միջոցով գուշակություններ են կատարել: Ի տարբերություն այդ շրջանի՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն:

Տեառնընդառաջին կրակն ունի մեկ կարևոր իմաստ. այսօր մենք կրակը վառում ենք որպես լույսի խորհրդանիշ: Դրա մեջ չկա հեթանոսական և ոչ մի տարր:

Կրակի վրայով ցատկելն ունի երկու նշանակություն

Ոմանք ցատկում են կրակի վրայով՝ որոշակի գուշակությունների և սնահավատությունների հավատալով: Այս մոտեցումը բնականաբար մերժելի է: Կա նաև երկրորդ տարբերակը. գոյություն ունեն ժողովրդական խաղեր, որոնք ավանդական են և ազգային մշակույթի մաս են կազմում: Եկեղեցին երբեք այդ տեսակ ժողովրդական ավանդույթների դեմ չի պայքարել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել