copy image url
Միտք 3 տարի առաջ - 20:58 11-02-2023

Ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հերոսների ծնողներին բռնության ենթարկելու համար են

Հայտնի «Համմեր»-ի վարորդին բերման ենթարկելու պաշտոնական կադրերն եմ նայում ու առաջին բանը որ մտքիս գալիս է` ով կամ ովքեր են նրան հայտնաբերում ու ձեռքերը ոլորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության ներկայացրած առանձնապես վտանգավոր հանցագործին ժամերով ուղեկցող պարեկների թեման այդքան չի հետաքրքրում որքան այն, թե ո՞ւր են հանրահավաքին ցուցարար ծեծող, ընդդիմադիր գործիչներին մասկիշոուներով բերման ենթարկող տարատեսակ գլխարկներով «սպեցնազները»:

Պարեկներին արդարացնելու առանձնապես նպատակ չունեմ, իրենց պատրաստող ու ինստրուկտաժ անողներն են մեղավոր, այդ ծառայությունում հիմնականում նոր մարդիկ են ու անհրաժեշտ փորձառության համար ժամանակ է պետք:

Իշխանության համար ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են, այլ ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մեքենաների ու անցորդների վրա աջուձախ քշողներին վնասազերծելու:

Պաշտոնական կադրերում վնասազերծում իրականացնում են քաղաքացիական հագուստով օպերատիվ ծառայողները` ենթադրելի է կամ ոստիկանության կամ ԱԱԾ-ի, իսկ Նիկոլին կյանքի գնով պահողներից կադրերում առանձնապես երևացող չկա»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել