copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:49 11-02-2023

Պետք չէ ներանձնային խնդիրները վերածել պետական մակարդակի խնդիրների․ արցախցի պատգամավոր

Քանի որ մենք այսօր, որպես ընդդիմություն, որևէ ձևով ներգրավված չենք Արցախում տարվող այդ կադրային քաղաքականությանն ու չենք գործակցում այս պարտված իշխանությունների հե, հետևաբար, մեզ համար իշխանության բոլոր նշանակումներին ու ազատումներին պետք է քաղաքական գնահատական տանք։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով լրատվադաշտում տարածված տեղեկությանը, որ Արցախի պետնախարար կարող է նշանակվել Սամվել Բաբայանը։ Իր խոսքով, քանի դեռ այդպիսի որևէ հստակ որոշում չի կայացվել, դրա մասին վաղ է խոսել։

«Իսկ ընդհանուր առմամբ, թե՛ նշանակումների և թե՛ ազատումների համար իշխանությունը պետք է պատշաճ պատասխանատվություն կրի։ Արցախը փորձադաշտ չէ, որ բերեն մարդ նշանակեն, մի երկու ամիս հետո նորից կառավարություն ձևավորվի։ Այս վիճակում երկու կամ երեք ամիս կյանք ունեցող կառավարության հետ մենք չենք կարող նման ճգնաժամը հաղթահարել, իսկ հետագայում էլ շենացնել ու ծաղկեցնել Արցախը։ Քանի որ պարտված իշխանություններն իրենց թե՛ նշանակումների, թե՛ ազատումների մասով պարտավոր են հանրությանը հստակ բացատրություն տալ, թե ինչու նշանակեցին կամ ինչու հանեցին՝ այդ հարցերը մեր կողմից բարձրաձայնվելու են, երբ որ լինի համապատասխան ազատումը կամ նշանակումը։ Մենք անձերից վեր ենք կանգնած, մենք գնահատում ենք կատարած աշխատանքները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներիշխանական շրջանակներում մեկը մյուսի թիրախավորելու գործողություններին՝ Գալստյանն ասաց, որ դա ցուցիչ է այն բանի, որ այսօր մենք ճիշտ ուղու վրա չենք գտնվում։ «Եթե կա, իսկ մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում որոշակի գզվռտոց կա, ապա կոչ եմ անում բոլորին համախմբվել այսօր ստեղծված իրավիճակի շուրջ և ոչ թե միջանձնային խնդիրները վերածել պետական մակարդակի խնդիրների»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով