copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 11-02-2023

Հայաստանի սահմանային անցակետը 35 տարի անց բացվել է. թուրքական պետական լրատվականի արձագանքը

Թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը «Հայաստանի սահմանային անցակետը 35 տարի անց բացվել է՝ երկրաշարժի գոտուն օգնելու համար» խորագրով հոդված է հրապարակել, որն անդրադարձել է Հայաստանի կողմից ցուցաբերված հումանիտար օգնությանը։

Հաղորդվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող Ալիջանի սահմանային դարպասը 35 տարի անց բացվել է՝ Մարաշի ավերիչ երկրաշարժից տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով։ Լրատվականը հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով, որը որակվել է «Դարի աղետ» և որից տուժել են երկրին10 նահանգները, Թուրքիային օգնության տրամադրումը շարունակվում է։

TRT-ի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի պատվիրակությունը աղետի գոտու համար երկրում պատրատված 5 բեռնատարներով ժամանեզ է Ալիջանի սահմանային կամուրջ։ Հայկական պատվիրակությունը, որին դիմավորել են Իգդիրի աղետների և արտակարգ իրավիճակների նահանգային վարչության տնօրեն Բուրհան Չոլլուն և զինվորական պաշտոնյաները, պաշտոնական ընթացակարգերից հետո շարժվել է դեպի աղետի գոտի։

Թուրքական պետական լրատվականը նաև հիշեցնում է, որ Ալիջանի սահմանային կամուրջը վերջին անգամ օգտագործվել է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Այն ժամանակ թուրքական Կարմիր մահիկի հավաքագրած օգնությունը անցակետով փոխանցվել է Հայաստանին և այնտեղից տեղափոխվել դեպի աղետի գոտի։

Հոդվածում նաև նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ աղետի գոտուն ցուցաբերած օգնության համար։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ