copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:37 10-02-2023

Իմ կոչը Արցախի ու Հայաստանի բոլոր ընտանիքներին՝ ունեցեք շատ երեխաներ. մենք կհաղթենք այդպես. Ռոզա Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, հայտարարություն է տարածել։

«Որդուս երեկվա հայտարարությունից հետո (շրջափակման պայմաններում Արցախում ծնված երեխաներին աջակցելու մասին) ես ստացել եմ բազմաթիվ զանգեր, ծանոթ-անծանթ մարդկանցից շնորհակալության, բարի խոսքեր։ Ես ինքս բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել ու կիսվել իմ ապրումներով։

Ես ապրել ու մեծացել եմ Խորհրդային Միությունում, ու մենք շատ լավ գիտեինք Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի մասին։ Գուցե ավելի երիտասարդ սերունդը լավ չգիտի մանրամասները, բայց դա մեծագույն աղետ էր, մեծագույն ողբերգություն։ Նույնիսկ այդ պայմաններում կազմվել են ընտանիքներ, ծնվել են երեխաներ։ Թիվը լավ չեմ հիշում, բայց խոսքը հազարների մասին էր։

Հիմա 21-րդ դարում մեր փոքր Արցախն է շրջափակման մեջ ու ամբողջ աշխարհի առաջ հերոսական պայքարի է։ Արցախում այսօր ծնվող ամեն երեխա Աստծո պարգևն է, Աստծո ուղերձը մեզ ու աշխարհին։

Գագիկիս նվիրած խաչերը թող պահապան լինեն երեխաներին՝ այս դժվար պայմաններում ու ողջ կյանքում։ Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է. անկեղծ սրտով նվիրած խաչը միշտ հաջողություն է բերում։

Շրջափակման մեջ ծնված 215 հրաշք, 215 հույս։ Իմ կոչը Արցախի ու Հայաստանի բոլոր ընտանիքներին՝ ունեցեք շատ երեխաներ։ Մենք կհաղթենք այդպես։
Աստված պահապա՛ն բոլորին»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 9-ին տարածել էր հայտարարություն, ըստ որի, շրջափակված Արցախում ծնված բոլոր 215 երեխաները Ծառուկյանի ընտանիքի անունից կստանան ոսկե խաչեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի