copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:08 09-02-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:

«Այսօրվա մեր հանդիպումը շատ լավ առիթով է պայմանավորված: Նշվում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձը:

Շնորհավորում եմ ձեզ, Իրանի մեր գործընկերներին, ժողովրդին և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Մաղթում եմ հաջողություններ և ամենակարևորը՝ խաղաղություն:

Մեր բազմադարյա հարաբերությունները մեզ հուշում են, որ մենք միմյանց վերաբերվել ենք շատ բարեկամաբար, հարգանքով և պարտավոր ենք այդ ավանդույթները շարունակել: Մեր երկու երկրները սերտ համագործակցում են և ապագային այդ նույն տրամադրվածությամբ ենք նայում, որպեսզի ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը, մեր երկրները միմյանց ավելի ներկայանալի դարձնենք: Դա լինելու է ի շահ մեր ժողովուրդների, նպաստելու է մեր երկրների հզորացմանը, բարեկեցության բարձրացմանը»,- ասել է նախագահը:

Դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և կարծիք հայտնել, որ Իսլամական հեղափոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել հարևան պետությունների վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-իրանական բազմաշերտ համագործակցության զարգացմանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժի ամբողջական իրականացման վերաբերյալ: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիական, հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների իրանական փորձի կիրառման, կրթության, հաղորդակցության ուղիների կառուցման և փոխգործակցության լայն հնարավորություններ ընձեռող այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցումը:

Դեսպան Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել, և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել: Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև հայկական և իրանական վերլուծական կենտրոնների միջև կապերի սերտացման ու համագործակցության զարգացման դրական միտումներին:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի շփումների անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունն արդյունավետ աշխատանքային շփումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում