Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:00 09-02-2023

Ասֆալտի վրա խորոված սարքող մարդիկ չեն կարող ընկալել, թե ինչ է «Հոգևոր Հայաստանը»

Այսօր մեծանուն բանաստեղծ, մեծ ոգու տեր մարդու՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մեծանուն քնարերգուի արվեստի բազմաթիվ գնահատողները Կոմիտասի անվան պանթեոնում հարգեցին նրա հիշատակը:

Վահան Տերյանի անվան հետ է կապվում հայ պոեզիայի զարգացման պատմության նոր փուլերից մեկը: Վահան Տերյանի ծոռը, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը, խոսելով մեծ պապի մասին, ասաց. «Տերյանը նոր հայերենի սահմանադիրն է և ազգային համախմբման առաջին ամենալուրջ ներդրում ունեցած մարդկանցից մեկը: Սակայն հիմա մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որը թեև ինչ-որ բաներով տարբերվում է, նաև շատ բաներով նման է 100 տարի առաջ եղած իրավիճակին: Ու էլի մենք տեսնում ենք, որ ինչ-որ ուժեր շարունակում են կռիվ տալ Տերյանի հետ: Օրինակ՝ մեր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, և իր կինը։ «Երկիր Նաիրի» վեպը վերաբերում է ծովից ծով Հայաստանին, անիրական իղձերին, բայց իրականում «Երկիր Նաիրի» վեպը գրվել է որպես պատասխան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածին: Կարծում եմ, որ դա շատ տրամաբանական է․ ասֆալտի վրա խորոված սարքող մարդիկ չեն կարող ընկալել, թե ինչ է «Հոգևոր Հայաստանը»»,-ասաց Էմին-Տերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում