copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:19 08-02-2023

Ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ իրենց որդիներն արդեն կենդանի չեն եղել. փաստաբան

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին, ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կամ արդեն կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել: Իսկ հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշդրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում:

Ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսեւորած հրապարակային հակասական, ոչ պրոֆեսիոնալ ու հակաօրինական վարքագիծը, դվել են այդ հիմքերը»,- ասաց փաստաբանը:

Նա հավելեց, որ դեպքից հետո կառավարության նիստից տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս մեղադրողի ու դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ ներկայացնելով ինչ-որ վարկած:

«ՀՀ վարչապետը անկախ անձից, որեւէ իրավասություն չունի որեւէ քրեական վարույթի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնելու, որեւէ տեղեկություն կամ վարկած շրջանառության մեջ դնելու, բացատրություններ ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու:

Գլխավոր դատախազի իրավասությունների մեջ չկա որեւէ դրույթ, որ նա պարտավոր է կամ կարող է զեկույցներ ներկայացնել որեւէ քրեական վարույթի վերաբերյալ ՀՀ վարչապետին»,-ասց Նոերիկյանը կո անելով գլխավոր դատախազին եւ ՔԿ նախագահին որեւէ ձեւով զեկույցներ, հաշվետվություններ չներկայացնել կառավարությանն ու վարչապետին, քանի որ դա Սահմանադրության խախտում է:
նձի մահ)։