copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:22 07-02-2023

Իրանը դժվարին իրավիճակում կանգնած է Թուրքիայի կողքին. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանը Չավուշօղլուին ասել է, որ իրանական Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է լիովին համագործակցել Թուրքիայի հետ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժածներին։

Աբդոլլահյանն ասել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական և բժշկական խմբերը երկուշաբթի ուշ երեկոյան ուղարկվել են Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջանների մարդկանց օգնություն ցույց տալու համար։ «Այս դժվարին իրավիճակում մենք կանգնած ենք թուրք ժողովրդի և կառավարության կողքին»,- ասել է նա։

Չավուշօղլուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Իրանի արտգործնախարարին՝ թուրք ժողովրդին ցուցաբերած աջակցությունը և բարձր գնահատել երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը օգնություն տրամադրելու պատրաստակամությունը։

Ավելի վաղ Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարր Ֆեյսալ Մեքդադի հետ և ցավակցել սիրիացիներին մահաբեր երկրաշարժի կապակցությամբ։ Նա միևնույն ժամանակ առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել երկրաշարժի հետևանքով տուժած անձանց։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում