Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:17 07-02-2023

Մոդուլային դոմիկներ տեղադրելով զորքից ավելի հեշտ կազատվեն․ Այվազյան

Արթուր Այվազյանը ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Oragir. News-ի հետ զրույցում ասաց.

«Ավելի շատ էսօր մտահոգ են Թուրքիայում բարեհաջող երկրաշարժի արդյունքում տեղի ունեցած զոհերի համար, քան էսօր, որ մենք կանգնած ենք թուրքի յաթաղանից հերթական անգամ բնաջնջվելու վտանգի առաջ։

Սա սիմվոլիկա է. խաչը շատ ծանր են տանում։ Չմոռանանք՝ վարչապետը ամիսներ առաջ ասում էր, որտեղ գնում ենք խաչերա հանրապետությունով։ Հիշո՞ւմ եք այդ հայտնի հայտարարությունը, շատ ծանրա տարել դա։ Ցանկանում է՝ խաչերը հավաքել՝ կիսալուսիններ շարել։ Այ, դրա համար են «Խաչակիրներին» իջացնում։ Իբր, բանակի վիճակն էնքան լավա, արդեն էս մարտունակ մարդկանց են իջացնում»։

Անդրադառնալով բանակում կատարվելիք բարեփոխումային ծրագրերին՝ ասաց. «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում, չեն թաքցնում, որ մեզ ուզում են սրի քաշել, ասում են դրա մասին և երբ ուզում են, դա փորձում են անել։ Էսօր մտածում են մոդուլային դոմիկներում տեղավորե՞ն զինվորներին։ Կարանք գետնափոր տնակներն ուժեղացնենք, բետոնապատ աշխատանքները ուժեղացնենք, որ գոնե հրետանուց զորքը պաշտպանվի։ Փառք Աստծո, անտառը ունենք, գերանը ունենք, բետոնը ունենք, ցեմենտը ունենք, ի՞նչն է մեզ խանգարում»։

Oragir.News-ի հարցին, թե ինչու չեն սարքում և մոդուլային դոմիկներ են բերում, Այվազյանը պատասխանեց, որ էդպես ավելի հեշտ զորքից կազատվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ