copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:34 06-02-2023

5 կիլոգրամ ծնված Շաղիկը պայթեց օրորոցի մեջ․ «Գազան» մականունով Նունեն թուրքի հանդեպ վրեժ ունի

Նունե Համբարձումյանը ծնվել է Լեռնային Արցախի Մարտունի քաղաքում։ Ազատամարտիկների շրջանում՝ «Գազանիկ» անունով հայտնի այս կնոջ ներսում մեծ ցավ կա։ Քարացած ապրումները երբեմն կիսում է մտերիմների հետ։

Արցախյան պատերազմում կորցրել է ամենաթանկերին՝ ամուսնուն, երեխային։ Պայքարել է բոլորի փոխարեն։ Կորցրել է առողջությունը։ Սիրտը ստենդավորված է, բայց էլի ցավեցնում է, հոգին Արցախում է՝ միակ դստեր ու թոռների հետ։

1992 թվականի ապրիլի 16-ին ռմբակոծությա ժամանակ տեսել է, թե ինչպես է զոհվում Շաղիկ դուստրը, ով մի քանի ամսական էր։ «Տանն էի ու տեսա, ոնց երեխես պայթեց օրորոցի մեջ։ Ոչ մի օր չեմ ապրում լիարժեք։ Այդ տեսարանը աչքիս առաջ է»,- պատմում է։

Նունեն զենք է վերցրել և կամավորագրվել պայքարին։ Մինչև օրս կարոտում է ամուսնուն, եղբորը, Շաղիկին։ «5 կիլոգրամից ծանր էր ծնվել իմ աղջիկը։ Երազումս տեսնում եմ նրան, ում այդպես էլ չմեծացրի»,- Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց զգացածով։

Թուրքը իր թշնամին է, չի ներում։ Նունեն փխրուն կին է, ում կյանքn իրոք վերածեց օջախը պահող գազանի։ «Թոռներս շրջափակման մեջ են, ծանր եմ տանում։ Հացը կոկորդովս չի գնում։ Իմ Արցախը շրջափակված է։ Ես հիվանդ տեղից էլ կգնամ սահման։ Ես վրեժ ունեմ»,- ասում է Նունեն։

Նունեն վստահեցնում է՝ Արցախը հայինն է ու հայկական։ Կոչ ունի՝ «Էս ցավը բոլորինս է, էս վիճակից միասnական պետք է դուրս գանք։ Արցախը մի լքեք, երեխաներին մենակ չթողեք թշնամու առաջ»։

Լուսին Ղազարյան


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում